Ինչու են ճերմակում մազերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2012 11:38

Առաջատար գիտնականները հաստատում են, որ մեզանից շատերը մոլորության մեջ են, երբ կարծում են ու ենթադրում, թե մազերում ճերմակ թելերի ի հայտ գալը սթրեսների վկայություն են:  Իրականում մազերի ճերմակելու հետ սթրեսը ոչ մի կապ չունի:
Փորձագետների կարծիքով, ճերմակ մազերի ի հայտ գալը մարդը պետք է գնահատի որպես բբջային մակարդակում օրգանիզմի ծերացման նշան (մելանոցիտների վախճան, որոնք մելանին պիգմենտ են պարունակում)` պայմանավորված ժառանգականությամբ: Հնարավոր է, որ ապագայում գիտնականները կարողանան գտնել մելանոցիտների վերակենդանացման միջոցներ, սակայն դեռևս այդ պրոցեսը համարվում է անդառնալի:
Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ սպիտակ մազերի հայտնվելը կապված է մեր նախնիների հետ. սպիտակ մազեր վաղ տարիքում հայտնվում են նրանց մոտ, ովքեր գերազանցապես եվրոպական արմատներ ունեն:  Իսկ ասիական ու աֆրիկյան արմատներ ունեցողների մոտ ճերմակ մազերի հայտնվելն էականորեն ուշանում է:

Դիտվել է 1581 անգամ:
Print Friendly

Leave a Reply