Եգիպտոսում երկու երեխայի մեղադրում են ղուրանի վրա միզելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2012 11:24

Եգիպտոսում ղպտի-քրիստոնյաների ընտանիքից երկու երեխաներ միզել են ղուրանի վրա: Մեղադրյալները 9 և 10 տարեկան երեխաներ են: Նրանք մեղադրվում են սրբապղծության մեջ ու նրանց  կալանավորել են 7 օրով:

Եղբայրների արարքից բողոքել է տեղաբնակներից մեկը, վկաներ նույնպես  կան, որ երեխաները մզկիթի դիմաց ղուրանից էջեր են պոկել, ապա միզել դրանց վրա: Գյուղի  հսկողությունը, որտեղ կատարվել է դեպքը, խստացվել է: Եգիպտոսի բնակչության ընդամենը 10%-ն է քրիստոնյա: Մուբարաքի տապալվելուց հետո իշխանության գլուխ անցած “Մահմեդական եղբայրների” օրոք նրանք իրենց ապահով չեն զգում:

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply