Էրդողանի ելույթն ու արցունքաբեր գազը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2012 11:21

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Անկարայի համալսարանի բառագիտության շենքում կազմակերպված 2012-2013 ուսումնական տարվա բացման արարողությանը: Ուսանողներին ուղղված խոսքում Էրդողանը ասել է. «Թուրքիան անցյալում տնտեսության, քաղաքականության մեջ, հասարարկական կյանքում շատ մեծ նեղությունների և կորուստների է հանդիպել: Ապագայում նույն աղետներին կրկին չենթարկվելու համար խնդրում եմ ձեր պահվածքը մի կողմ դրեք մշտական հանդուրժողականությունից, փոխզիջումից և դեմոկրատիայից»:

Էրդողանի ելույթից առաջ մի խումբ ուսանողներ, իրենց «Ազատություն և սոլիդարություն» կուսակցության անդամ հայտարարելով, վարչապետի դեմ բողոքի ակցիայի էին դուրս եկել: Նրանց նկատմամբ արցունքաբեր գազ էր կիրառվել, ոստիկանության կողմից 19 հոգի ձերբակալվել էր,հաղորդում է թուրքական «Taraf»-ը:

Անվտանգության նկատառումներից ելնելով` Անկարայի համալսարանում կամակերպված հանդիսության համար նախատեսված ծաղիկները թույլ չեն տվել շենք մտցնել, ինչպես նաև մանրամասն ստուգվել են բոլոր մասնակիցները:

Դիտվել է 600 անգամ:
Print Friendly

Leave a Reply