ՆԱՏՕ-ում արտակարգ նիստ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2012 11:16

 ՆԱՏՕ-ի խորհորդը Թուրքիայի պահանջով երկու ժամվա ընթացքում դեսպանների մակարդակով արտակարգ նիստ է հրավիրել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ռասմուսենը նշել է, որ քննադատում է Սիրիայի սահմանին գտնվող Աքչաքալեյում տեղի ունեցած ականի պայթյունը: Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին «մոտիկից և խորին անհանգստությամբ» է հետևում:

Թուրքական «Zaman»-ը հաղորդում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Աքչաքալեի պայթյունից հետո հեռախոսային խոսակցություն է ունեցել Ռասմուսենի հետ:

Առավոտյան Թուրքիայի ազգային մեծ ժողովը ևս Սիրիայի հարցով ժողով է հրավիրել:

Դիտվել է 698 անգամ:
Print Friendly

Leave a Reply