Դավիթ Կարապետյանը նշանակվել է սփյուռքի նախարարի տեղակալ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 4, 2012 11:08

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։
Ծնվել է 1981թ. օգոստոսի 25-ին, Գորիս քաղաքում։

Կրթություն
1987-1998 թթ. – Գորիսի թիվ 3 դպրոց, ոսկե մեդալ

1999-2003 թթ. – ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, Իրանագիտության բաժնի բակալավրիատ, գերազանցության դիպլոմ
2003-2005 թթ. – ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրա,
գերազանցության դիպլոմ
2005-2006 թթ. – Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարան,
Միջազգային հարաբերությունների մագիստրատուրա, մաստերի դիպլոմ
2006-2008 թթ. – Փարիզի Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի
ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն
2008-2009 թթ. – Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, դասախոս

2010 թ-ից – Հայաստանի Ֆրանսիական համալսարան, հրավիրյալ դասախոս

2009-2010 թթ. – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչություն, սպա

2010-2012 թթ. – ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար

2012 թ. մարտ-հոկտեմբեր – ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական

Այլ տվյալներ
Մասնակցել է միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված մի շարք դասընթացների։ Հեղինակել է «Հայաստան-Իրան հարաբերությունները ԽՍՀՄ փլուզումից ի վեր» թեմայով գիտական մենագրությունը /Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժին, 2006թ./, ինչպես նաև մի շարք գիտական հոդվածներ։ ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա։ Պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով։ Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, պարսկերենի, ռուսերենի

Կուսակցական պատկանելությունը
«Օրինաց երկիր» կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ։

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply