Թուրքիան հրետանային կրակոցով պատասխանել է Սիրիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2012 11:06

Երեկ Աքչաքալեում սիրիական ականի պայթյունից հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանը նիստ էր հրավիրել մի շարք նախարարների մասնակցությամբ, որտեղ որոշվել էր պատասխան տալ Սիրիային:

Թուրքական «Radikal»-ը մեջբերում է նախագահականի արած գրավոր պարզաբանումը, որտեղ ասվում է. «Սահմանային շրջանում մեր զինված ուժերի կողմից պարտադիր կանոնների շրջանակներում ժամանակին պատասխան է տրվել, ռադարների հաստատած Սիրիայում գտնվող կետերի վրա հրետանային կրակոց է արձակվել, որոնք հասել են նշանակետերին: Թուրքիան պարտադիր կանոնների և միջազգային իրավունքի կանոնների շրջանակներում սիրիական ռեժիմի ազգային անվտանգությանը ուղղված այս տեսակ պրովոկացիաները երբեք անպատասխան չի թողնելու»:

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply