Սիրիացի փախստականներից շնորհակալություն Թուրքիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2012 10:39

 Դողուքենթ թաղամասի վրանային քաղաքում հավաքված սիրիացի փախստականները, ձեռքներին թուրքական դրոշներ և կարգախոսնե,  քայլերթ կատարելով Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատվին լոզունգներ են բացականչել: Սիրիացիները ծափահարություններով և սուլոցներով փորձել են իրենց շնորհակալությունը հայտնել թուրք ժողովրդից և թուրքական պետությունից ցուցաբերած հյուրընկալության համար, գրում է «Anadolu» գործակալությունը:

Սիրիացիներից Ալի Մանեվին նշել է, որ իրենք երբեք չեն կարող մոռանալ այն, ինչ թուրքական պետությունը արեց իրենց համար: Մանեվին, պատմելով, որ մոտ մեկ ամիս է հանդիսանում է վրանային քաղաքի հյուրը, ասել է. «Թուրքական պետությունը հոգում է մեր բոլոր կարիքները: Մեր երեխաների համար խաղահրապարակներ է կառուցել: Ուտելիքը շատ լավ է: Այստեղ ամեն բան հիանալի է: Թուրքիան իր մուսուլման եղբայրներին մենակ չթողեց: Ահա ի պատասխան այս ամենին որպես սիրիացիներ ցանկացանք շնորհակալական քայլերթ կատարել»:

Դիտվել է 677 անգամ:
Print Friendly

Leave a Reply