Խնդիրը լուծվեց առանց դատարանի

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | October 4, 2012 10:34

Ամուսնու համար նոր ծննդյան վկայական ստանալու նպատակով, ամուսնու կողմից լիազորված անձ Մարգարիտա Մերթարչյանը դիմել էր Քաղաքացիական կացության ակտերի գրասենյակի Գավառի տարածքային բաժին: Սակայն տիկին Մերթարչյանին հայտնել են, որ ամուսնու ծննդյան վկայականում առկա տվյալները չեն համապատասխանում գրանցամատյանում գրանցված տվյալների հետ և իրենք չեն կարող նրա ամուսնու համար նոր վկայական տալ, և հայտնել են, որ հարցը կարգավորելու համար Մարգարիտա Մերթարչյանը պետք է դիմի դատարան:

Խնդրի կապակցությամբ Մարգարիտա Մերթերչյանը դիմել է Պաշտպանին` միաժամանակ նշելով, որ պետական մարմնի անփութության պատճառով նա չի պատրաստվում դիմել դատարան և ավելորդ գումարներ ծախսել:

Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը գրություն է ուղարկել ՔԿԱԳ Գավառի տարածքային բաժին, որտեղից հայտնել են, որ անճշտությունները շտկելու նպատակով առաջարկվել է կատարել համապատասխան ուղղումներ, որպեսզի քաղաքացուն տրվի ծննդյան վկայականի կրկնօրինակը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից:

Այսօր Մարգարիտա Մերթարչյանը հայտնեց, որ արդեն ստացել է ամուսնու` ուղղված տվյալներով նոր վկայականը: Նա նաև շնորհակալություն էր հայտնում Պաշտպանի աշխատակազմին կարճ ժամանակահատվածում իր խնդիրը լուծելու համար:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Դիտվել է 643 անգամ:
Print Friendly

Leave a Reply