Տղամարդը գիշերն անց է կացրել Վատիկանի տաճարի գմբեթին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2012 9:22

Իտալացին բարձրացել է Սբ Պետրոսի տաճարի ամենաբարձր մակարդակ`  ի նշան վարչապետ Մարիո Մոնտիի դեմ բողոքի: 47-ամյա ձեռներեց Մարչելո Դի Ֆինիցիոն, որը բնակվում է Տրիեստա քաղաքում, երեքշաբթի լույս չորեքշաբթվա գիշերն անց է կացրել Վատիկանի տաճարի գմբեթին: Նման անսովոր կերպով իտալացին փորձել է արտահայտել իր բողոքը վարչապետ Մոնտիի վարած քաղաքականության դեմ: Նա գմբեթին փակցրել էր պաստառ, որի վրա գրված է` “Օգնեցեք ինձ: Բավական է Մոնտին, բավական է Եվրոպան, բավական են միջազգային ընկերությունները”:

“Ես ոչ խելագար եմ, ոչ էլ ինքնասպան,- ասել է Մարչելլոն հեռախոսով:- Ես կիջնեմ ցած, երբ կառավարությունը բավարարի իմ պահանջները: Ես բջջայինով խոսել եմ նախարարի հետ, սակայն նրանց չեմ հավատում: Նրանք պարզապես կթփթփացնեն ուսիս, ու ամենը կմնա նույնը”:

Սա իտալացու կյանքում առաջին դեպքը չէ. մարտին նա բարձրացել էր վերամբարձ կռունկի վրա̀,  կրկին ի նշան բողոքի, ու այնտեղ ամբողջ 4 օր անցկացրել:

Դիտվել է 1583 անգամ:
Print Friendly

Leave a Reply