Անգլիայում դատում են ռուսաստանցի մարմնավաճառին̀ հաճախորդի մահվան համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2012 9:01

Հետաքննության տվյալներով, 38-ամյա Նատալյա Վուլլին մահ պատճառելու աստիճան ծեծել է 69-ամյա  հարուստ նախկին հաշվապահին:

Ինտիմ ծառայությունների աշխատակից Նատալյա Վուլլիին մեղադրում են իր մշտական հաճախորդի դաժան սպանության մեջ: Դեպքը կատարվել է 2012-ի հունվարի 16-ին, երբ 38-ամյա կինը հերթական անգամ սպասարկել է իր հաճախորդին̀ վերջինիս  1,6 մլն-անոց առանձնատանը: Հետաքննության տվյալներով, կինը իր հարուստ հաճախորդին ծեծել է, կոտրելով նրա 17 կողերը, վնասելով շնչափողը ու թողել, որ նա այդպես մահանա ննջասենյակում:

Միայնակ տղամարդը, որը լրիվ մենակ էր ապրում, ստացած վնասվածքներից մահացել է: Նրա այլանդակված մարմինը հայտնաբերվել է դեպքից մեկ ամիս անց:

Մեղադրյալ կինը, մինչ տնից կհեռանար, կտրատել է հեռախոսալարերը, իսկ հետո փոխել է իր բջջայինի համարը:

Մեղադրյալն իր հերթին արդարանում է, ասելով, որ Ֆերնանդեսն իրեն ստիպել է կատարել սեքսուալ բնույթի  գործողություններ, որոնք ինքը չի կամեցել անել:

Ուինսթոն Ֆերնանդեսը, որն ամուրի է դարձել 12 տարի առաջ, փակ կյանքով էր ապրում: Ծանոթներն ասում են, որ նա նույնիսկ իր 2 որդիների հետ չէր շփվում ու հանգստություն էր գտնում ալկոհոլի մեջ:

Հաճախորդը ինտիմ ծառայությունների համար 3 անգամ դիմել է   Վուլլիին, որը համացանցում ներկայանում է “Լենկա” կամ էլ “Ալիսա” ծածկանուններով, իրեն նկարագրելով որպես 26-ամյա կին,”անսովոր գրավիչ ու գայթակղիչ` տղամարդկանց համար” ու իր ծառայությունների դիմաց մեկ գիշերվա համար պահանջում էր 1000 դոլար:

Ֆերնանդեսն իր հերթին հիացական արձագան էր զետեղել ինտիմ ծառայությունների կայքում.”Դու լավն ես, անհավանական լավը: Քեզ հետ լինելը մեծ բավականություն է: Ես արդեն առանց քեզ չեմ կարողանում, ուզում եմ մնացած կյանքս քեզ հետ անցկացնել”,գրել է զոհը:

Դատական  պրոցեսը շարունակվում է: Վուլլին հերքում է կանխամտածված սպանության մեղադրանքն ու ասում, որ ինքն ընդամենը ինքնապաշտպանության է անցել:

Դիտվել է 1341 անգամ:
Print Friendly

Leave a Reply