Բելմոնդոն բաժանվում է քաղաքացիական կնոջից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2012 8:33

Ֆրանսիական կինեմատոգրաֆիայի 79-ամյա աստղ Ժան Պոլ Բելմոնդոն որոշել է բաժանվել իր քաղաքացիական կնոջից̀`  նախկին մոդել Բարբբարա Գանդոլֆիից:

Բելմոնդոյի  որոշման մասին  ԶԼՄ-ներին հայտնել է նրա փաստաբան Միշել Գոդեն:

“Բելմոնդոն ինձ̀ որպես ընկերոջ ու փաստաբանի պատմել է, որ ստիպված է բաժանվել Բարբարայից: Կան բաներ, որոնց հետ Բելմոնդոն չի հաշտվում”:

Փաստաբանը հրաժարվել է պատմել պատճառների մասին,  նշելով, որ ընդհանուր առմամբ դերասանը գերազանց հիշողություններ ունի 39-ամյա մոդելի մասին: Բելմոնդոն ու բելգիացի Բարբարան միասին էին 2008-ից: Ոստիկանությունը Գանդոլֆիին կասկածում է տարեց ամուսնու կարողության հետ ֆինանսական  մեքենայությունների մեջ:  Հատուկ ծառայությունների ձեռքում են հայտնվել հեռախոսային զրույցներ, որոնցում կինը բացահայտ ասում է, որ իրեն Բելմոնդոյի կարողությունն է հետաքրքրում:

Իսկ դերասանը հերքում է այդ լուրերը, ասելով, որ իր որոշումը կապ չունի նման մեղադրանքների հետ ու ինքն  ոչ մի պահանջ կնոջ նկատմամբ չունի:

Դիտվել է 1641 անգամ:
Print Friendly

Leave a Reply