ԱՄՆ-ում Օբաման ու Ռոմնին սկսել են նախընտրական բանավեճերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2012 8:11

ԱՄՆ-ում մեկնարկել են նախընտրական բանավեճերը  նախագահի թեկնածուներ Միթ Ռոմնիի ու Բարաք Օբամայի միջև: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Կոլորադո նահանգում: Առաջին փուլում դեմոկրատական կուսակցության թեկնածու Օբաման  հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիի հետ  քննարկեց ներքաղաքական խնդիրներն ու ամերիկյան տնտեսության վերականգնման հարցեր: Հարցման արդյունքներով, ԱՄՆ-ի բնակչությունն այսօր չնչին առավելությամբ համակրում է գործող նախագահ Օբամային: Սակայն փորձագետները չեն բացառում, որ բանավեճերի ընթացքում Ռոմնին կարող է բեկում մտցնել իրավիճակի մեջ:

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply