Սիրիական ականը Թուրքիայի տարածք է ընկել. կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 3, 2012 19:11

Շանլըուրֆայի Աքչաքալե գավառում Սիրիայի կողմից նետված ականը ընկել է բնակելի տան վրա, որի պայթյունի հետևանքով զոհվել են այդ տանը ապրող երեք մարդ`երկու երեխա և մեկ կին: Կա 9 վիրավոր, այդ թվում նաև 2 ոստիկան:
Դեպքի վայր մեծ թվով շտապ օգնության մեքենաներ են ուղարկվել: Քաղաքացիները այս պահին շատ անհանգիստ դրության մեջ են, քանի որ վախ կա, որ նման պայթյուն կարող է նորից կրկնվել, հաղորդում է թուրքական «Hürriyet»–ը:
Մոտ 20 օր է, ինչ Սիրիայի բանակի և ընդդիմադիրների միջև անզիջում պայքար է ընթանում`դառնալով բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ:

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply