ՀՀ տարածքում շարունակվում են հոկտեմբերի 1-ից մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 3, 2012 19:07

Զորավարժությունների պլանի համաձայն` ուսումնական կենտրոններում և նախորոշման շրջաններում բացազատվել են հրամանատարական կետեր, իրականացվել են ստորաբաժանումների զորահամալրման և մարտական ներդաշնակման աշխատանքներ: Ուսումնական կենտրոններում զորահամալրվող ստորաբաժանումների անձնակազմերի հետ կազմակերպվել են մարտական պատրաստության հիմնական առարկաների, ինչպես նաև շտաբների ներդաշնակման պարապմունքներ:

Իրականացված աշխատանքներին հետևելու նպատակով բացազատված հրամանատարական կետերում շրջայց է կատարել ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ղեկավար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Տեղում ծանոթանալով կատարված աշխատանքին` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը տվել է համապատասխան ցուցումներ և հրահանգներ:

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նպատակներն են ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը:

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply