Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Երևանի զարգացման լայն հեռանկարները

Պաշտոնական, Օրվա լուր | | October 3, 2012 18:30

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է  ՀՀ Արմավիր մարզի Ակնալիճ գյուղում «Եզդիների սրբատեղի» տաճարի բացման արարողությանը մասնակցելու  նպատակով Երևան ժամանած Իրաքի Դոհուք քաղաքի քաղաքապետ Շաուքադ Մոհամմեդ Էմինի և Դիարբեքիրի Սուր թաղամասի թաղապետ Աբդուլահ Դեմիր Բաշի հետ:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարները, քաղաքային տնտեսության տարբեր ենթակառուցվածքներում իրականացվող բարեփոխումներն ու կառավարման համակարգի բարելավմանն ուղղված քայլերը` նշելով, որ Երևանն այսօր զարգացման լայն հեռանկարներ ունի:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և կիսելով իրենց տպավորությունները Երևանի մասին` հյուրերը հույս են հայտնել, որ համայնքային կապերն ու հնարավոր գործընկերությունը բարենպաստ դաշտ են ապահովում զարգացման համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հյուրերի պատրաստակամությունը` համագործակցության եզրեր քննարկելու վերաբերյալ:

Կողմերը զրուցել են նաև միջմշակութային տարբեր հարցերի շուրջ և պայմանավորվածություն ձեռք բերել հնարավոր համատեղ ծրագրեր մշակել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 853 անգամ:
Print Friendly

Leave a Reply