Սևան Նիշանյանը քննադատության է արժանացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 3, 2012 18:18

Թուրքիայի կրոնական գործերի նախագահ Մեհմեդ Գյորմեզը, պատասխանելով մի լրագրողի այն հարցին, թե ինչպես կգնահատեք Մուհամեդ մարգարեի հասցեին վիրավորանքներ պարունակող ֆիլմի վերաբերյալ գրող Սևան Նիշանյանի այն որակումը, թե ֆիլմը խոսքի ազատության շրջանակներում է արված, ասել է, որ որպես հավատացյալ և որպես մարդ այդ արտահայտությունների համար ամոթ է զգում:
«Քանի որ ամեն մի հավատացյալ նախ և առաջ Մուհամեդ մարգարեին իր կյանքից ավելի թանկ է համարում: Սակայն մենք պարտավոր չենք ուշադրություն դարձնել ամեն տեսակ նյարդային հերյուրանքների վրա: Հատկապես սա եմ ուզում ընդգծել: Սա ընդհամենը մտածողություն չէ, կարծիք չէ, նույնիսկ ատելություն էլ չէ, սա մի նյարդային հերյուրանք է: Այս տեսակ խելագարների համար մենք` հավատացյալներս, միայն կարող ենք բժշկություն խնդրել և աղոթել»,-Գյորմեզի խոսքերն է վկայակոչում թուրքական «Radikal»-ը:
Հիշեցնենք, որ ստամբուլահայ գրող Սևան Նիշանյանը աղմկահարույց ֆիլմը որակել էր որպես խոսքի ազատության արտահայտում`հարուցելով հավատացյալների դժգոհությունը:

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply