Գյումրիում կայացավ բնակարանների հերթական վիճակահանությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 3, 2012 18:18

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 3-ին Գյումրիում կայացավ կառուցվող բազմաբնակարան շենքերի 1756 բնակարաններից նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված 18 (15 հատ` մեկ, 1 հատ` 2, 2 հատ` 3 սենյականոց) բնակարանների բաշխման վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցել են նախորդ վիճակահանություններին տարբեր պատճառներով չներկայացած ընտանիքները, արդյունքում բոլոր բնակարանները գտան իրենց սեփականատերերին:

Վիճակահանությունից հետո նախարարը ավանդույթի համաձայն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն:

Օրվա ընթացքում նախարարը այցելեց <<Մուշ-2>> եւ <<Անի>> թաղամասեր, որտեղ ընթանում են ավարտական վերջին աշխատանքները:

Պարոն Թադեւոսյանը շրջեց բակերով, հետեւեց արտաքին բարեկարգման աշխատանքներին, մեկ առ մեկ այցելեց այն բնակարանները, որոնք պատրաստ են հանձնաժողովի կողմից ընդունման: Հաշվի առնելով առկա թերություններն ու բացթողումները, նախարարը խիստ հանձնարարական տվեց կառուցապատող ընկերությանը եւ հանձնաժողովին` դրանք վերացնելու` շեշտելով որ հանձնարարականի կատարման ընթացքին վաղն անձամբ է հետեւելու:

 

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply