16-ամյա աղջիկը տնից դուրս է եկել ու չի վերադարձել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 3, 2012 17:54

Ս/թ հուլիսի կեսերին Երևան քաղաքի Աճառյան փողոցի բնակչուհի, 16-ամյա Էլիտա Արտակի Մարկոսյանը  տնից դուրս է եկել և չի վերադարձել:  Վերջին անգամ նրան  տեսել են սեպտեմբերի 23-ին` Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետից  գնումներ կատարելիս:
Արտաքին տվյալներն են` հասակը 155 սմ, նիհարավուն կազմվածքով, օվալաձև դեմքով, շիկահեր, երկար մազերով, սպիտակամորթ, շագանակագույն աչքերով, ուղիղ քթով, բարակ շրթունքներով, շրթունքի աջ հատվածում`  փոքրիկ սպի:
Էլիտա Մարկոսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 24-02-02, 28-02-02 հեռախոսահամարներով:

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply