Հայկ Բաբուխանյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 3, 2012 17:42
Ռոբերտ Քոչարյանի հայտարարության բնույթն ավելի շատ տապալված գործընթացի կազմակերպչի խոստովանություն է հիշեցնում: Այդպիսի կարծիք է հայտնում ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը, պատասխանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը:
«Խորհրդարանի ինքնավարկաբեկման մասին պարոն Քոչարյանի գնահատականները, կարծում եմ, ցանկալին իրականության տեղ հրամցնելու հարթությունից են: Իսկ հայտարարության բնույթն ավելի շատ տապալված գործընթացի կազմակերպչի խոստովանություն է հիշեցնում: Այս ամբողջ գործընթացը չէր լինի, եթե պարոն Օսկանյանը հանգիստ աշխատեր իրավապահ մարմինների հետ, հիմա արդեն պարզ է, ինչն է նրան խանգարել դա անելու: Պարոն Քոչարյանը փաստացի չհիմնավորված հարվածի տակ դրեց ու կործանեց սեփական տրոյական ձիուն ու հիմա հանդես է գալիս ուշացած գովաբանությամբ»,- նշվում է Բաբուխանյանի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առիթով:






Facebook
Tweet This
Email This Post
