Շառլ Ազնավուրը «Ոսկե ծիրան»10-րդ հոբելյանական կինոփառատոնի Պատվավոր խորհրդի անդամ է

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 3, 2012 17:43

 «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոթառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը սեպտեմբերի 30-ին Ժնևում հանդիպում ունեցավ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե, երգահան, կինոդերասան, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, կապված հոբելյանական փառատոնի կազմակերպման հետ: Ազնավուրն իր համաձայնությունը տվեց ընդգրկվելու փառատոնի հոբելյանական Պատվավոր  խորհրդում:

Նույն օրը, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի շենքում Հարություն Խաչատրյանին և  Շվեյցարիայում ՀՀ Փոխդեսպան  Սաթենիկ Աբգարյանին   հանձնվեց «Գործարար նախաձեռնությունների ուղղություններ» կազմակերպության (B.I.D. Business Initiative Directions) կողմից «Ոսկե ծիրան» կինոփառատոնին շնորհված  «Միջազգային աստղ որակի համար» մրցանակը: Հեղինակավոր մրցանակը սահմանված է համապատասխան Որակի միջազգային կոնվենցիայի (Ժնև) և շնորհվում է արդյունաբերական, ֆինանսական, մշակութային այն կազմակերպություններին, որոնք տվյալ տարում միջազգային ճանաչում են բերել իրենց երկրին:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply