Թուրքերը կրկին գողացել են Անիի պատմական աշտարակի շանթարգելը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 3, 2012 14:24
Թուրքիայում արդեն երկրորդ անգամ գողանում են հինգ հազարամյա Անիում գտնվող պատմական դիտակետ-աշտարակի վրա դրված շանթարգելը: «Մզկիթը» կայծակից պաշտպանելու համար ժամանակակից թուրքերն աշտարակ-»մինարեի» վրա այս տարի արդեն երկրորդ անգամ են շանթարգել տեղադրել, բայց այն կրկին գողացել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի հետ զրույցում ասել է թուրք հետազոտող-լուսանկարիչ Յըլդըրըմ Օզթուրքանը: Նրա խոսքով, տեղաբնակ թուրքերը, ովքեր ազատ ելումուտք ունեն Անիի տարածք, բարձրանում են աշտարակ եւ վաճառելու համար գողանում են շանթարգելի` մոտ 30 կգ կշռող էլեկտրական կաբելը: Նրա խոսքով` պատմական Անիի կանգուն մնացած կառույցների մեծ մասը քայքայվել է այդտեղ հաճախակի լինող կայծակներից:
«Անիի մզկիթը թուրքերի` Անատոլիա ներխուժելու ամենառաջին վկան է: Այն մտցվել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության` պատմական հուշարձանների վերանորոգման ծրագրի մեջ: Նախարարությունը կվերականգնի շանթարգելի գործունեությունը», -կայքի հետ զրույցում ասել է Կարսի մշակույթի եւ զբոսաշրջության տնօրեն Հաքան Դողանը:
Անիի պատմական աշտարակն իր կից շինության հետ կառուցվել է Գագիկ երկրորդ թագավորի օրոք: 1064 թվականին թուրք-սելջուկներն այն վերածել են մզկիթի:






Facebook
Tweet This
Email This Post
