Բնապահպանության նախարարը նորմալ է նայում իր հրաժարականի պահանջին և դրանից հետևություններ է անում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 3, 2012 14:54

«Եղան ոչ մասնագիտական քննարկումներ, ոչ մասնագիտական հանձնարարություններ, խնդիրը հասավ նրան, որ նաև վիճաբանություն եղավ. Դա մեզ համար ընդունելի չէ: Մեր ցանկությունն է հասնել մի նպատակի, այն է` անթույլատրելի կամ բնապահպանական իրավախախտումների, որսագողության խնդիրները հասցնել մինչև վերջ»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
«Ինչ վերաբերում է մեր աշխատակիցներին, ապա, այո’, մենք այցելել ենք այդ քննարման ժամանակ (խոսքը վեջերս «Արմատ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի մասին է) և խնդիրը ներկայացնել մեր պատկերացմամբ»,-ասաց նախարարը` ուրախալի համարելով այն, որ այդ որսագողությունը տեղի է ունեցել Խոսրովի արգելոցի հարակից տարածքում, բայց դա, ըստ նախարարի, չի նշանակում, որ այս խնդիրը չպետք է հասցնել մինչև վերջ, և իրենց աշխատակիցների բարձրացրած հարցերը դրանք նաև ինչ-որ տեղ մասնագիտական և այլ բնույթ են կրել:
Բնապահպանության նախարարը նաև նշեց, որ իրենք մշտապես համագործակցում և պատրաստակամ են համագործակցել բնապահպանական ակտիվիստների, հասարակական նախաձեռնությունների և կազմակերպությունների հետ և ունեն բազմաթիվ համատեղ կատարած աշխատանքներ: նախարարը, սակայն, նշեց, որ ոչինչ հեշտ չի լինում` ո’չ աշխատելը, ո’չ համագործակցելը, քանի որ լինում են տարակարծություններ, ինչ հետևանքով էլ տեղի ունեցավ բախում բնապահպանների և նախարարության աշխատակիցների միջև` նշելով, որ իրենց նպատակները ազնիվ են և անկեղծ:
Արամ Հարությունյանը նաև նորմալ է համարում այն, որ բնապահպանենրը իր հրաժարականն են պահանջում. «Ես դրան շատ նորմալ եմ նայում ու, բնականաբար, դրանից մենք հետևություններ ենք անում»:

Վահե Մակարյան

Դիտվել է 786 անգամ:
Print Friendly

Leave a Reply