Ընտրակեղծիքների համար դատապարտվեցին հանձնաժողովի երկու անդամներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 16, 2009 19:00

1Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը` Նորիկ Եղիազարյանին և Արմեն Օհանյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով(«Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը») և յուրքանաչյուրին 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտեց:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք մեղադրվում էին, որ հանդիսանալով Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում ձևավորված թիվ 8 ընտրատարածքի 5-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ, մայիսի 31-ին թվով 16 ընտրողների կողմից քվեաթերթիկները քվեատուփերի մեջ անձամբ չգցելու հանգամանքից օգտվելով` քվեաթերթիկները պատճենահանալու միջոցով քվեարկել էին Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին:

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply