Լեռնադահուկորդուհի Անի Սերեբրակյանը կրկին ձախողվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 27, 2010 19:20

Կանադայի Վանկուվեր քաղաքում շարունակվող ձմեռային օլիմպիական խաղերում կրկին խայտառակվել է Հայաստանի ներկայացուցիչը:Լեռնադահուկորդուհիների ոլորավայրէջքի առաջին իսկ մեկնարկում  Անի-Մաթիլդա Սերեբրակյանը դուրս է եկել մրցուղուց և որակազրկվել: Ավելի վաղ նա նույն ճակատագրին էր արժանացել հսկա ոլորավայրէջքում: Այդպիսով, այս մարզուհին երկու մրցաձևերում էլ անհաջող մրցելույթներ ունեցավ; Հիշեցնենք,որ Սերեբրակյանը Հայաստանում չի բնակվում: Նա մարզվում, մրցելույթներ է ունենում ԱՄՆ-ում, և հայտնի չէ, թե որ արժանիքների համար է ընդգրվել Հայաստանի օլիմպիական հավաքականում: Հիշեցնենք,  որ հսկա ոլորավայրէջքում որակազրկվել էր ծաղկաձորցի լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանը, սակայն նա պետք է  մասնակցի ոլորավայրէջքի մրցումներին:

Դիտվել է 1474 անգամ:
Print Friendly

Leave a Reply