Մեկ օրվա մեջ Հալեպում տեղի ունեցավ չորրորդ պայթյունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 3, 2012 13:34

Սիրիական Հալեպ քաղաքում, ուր  այսօր ահաբեկիչները պայթեցրել էին երեք ավտոմեքենա, նոր պայթյուն տեղի ունեցավ : Այս անգամ ռումբը պայթեց Բեբ-Ամիր թաղամասի թաղապետարանի մոտ:
Առայժմ հայտնի է 27 զոհվածի և 72 վիրավորների մասին: Սաադալ ալ-Ջաբիրի հրապարակում  ամբողջովին ավերվել է Սպայի տան շենքը: Փրկարարները փլված շենքերում որոնումներ են կատարում, հավանական է զոհերի թիվն ավելանա:

Ականապատված ավտոմեքենաները պայթեցվել են լուսադեմին, երբ պետական հիմնարկներն ու առևտրական ֆիրմաները փակ էին: Շատ շենքերի դիմացի հատվածներն են փլվել, որոշ տեղերում հրդեհ է բռնկվել: Այժմ ահաբեկիչների հարձակմանը ենթարկված թաղամասերը շրջապատված են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1222 անգամ:
Print Friendly

Leave a Reply