«10+12=22.» Բագրատյանը նորից թվաբանությունից է վիճում` այս անգամ ԱԺ նախագահի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 3, 2012 12:55

Այսօր ԱԺ նիստերի դահլիճում, երբ քննարկվոմ էր ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որ հերթագրվել էր ելույթի համար, մոտեցավ ամբիոնին և մինչև ելույթն սկսելը հայտարարեց, որ ինքը խոսելու է ոչ թե 10 րոպե, այլ` 22 րոպե:
«Ես կխոսեմ ընդհանուր 22 րոպե` 10 րոպե` որպես պատգամավոր, 12 րոպե` խմբակցության անունից»,-ասաց Բագրատյանը, ինչին հակադարձեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամայանը. «Ո’չ, պարո’ն Բագրատյան, Ձեր ելույթի համար տրամադրվում է ընդամենը 10 րոպե»:
Բագրատյանն էլ իր հերթին հակադարձեց, որ ինքը կարող է ելույթ ունենալ 10 րոպե` որպես պատգամավոր, 12 րոպե էլ` խմբակցության անունից. «Պարո’ն Աբրահամյան, 10 րոպե` իմ անունից, 12 րոպե` խմբակցության անունից, հիմա 10+12, չեղա՞վ 22 րոպե»:
Ի վերջո, Աբրահամյանը համաձայնեց Բագրատյանի մաթեմատիկական հաշվարկներին, սակայն ասաց, որ նա այդ 22 րոպեն չի կարող օգտագործել միանգամից, այլ կխոսի 10 րոպե և 12 րոպե առանձին-առանձին:
Բագրատյանն էլ, դժվարությամբ, բայց համաձայնեց Աբրահամյանի պահանջին, սակայն ինքն էլ պահանջեց, որ իր ժամանակը կանգնեցնեն ու միացնեն իր բուն ելույթն սկսելուն պես, որ անտեղի ժամանակ չգնա:
Ուղիղ 10 րոպե անց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կանգնեցրեց Բագրատյանի ելույթն ու հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցության անունից ելույթի իրավունք է խնդրել ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Բագրատյանի ելույթն ընդհատվեց մի քանի վայրկյանով ու նորից շարունակվեց…. արդեն 12 րոպո տևողությամբ:

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply