Հայաստանի շախմատիստների անհաջող մրցելույթն Իրանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 27, 2010 19:11

Իրանի Մաշհադ քաղաքի մարզապալատում անցկացված  շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի 6 ներկայացուցիչներից ոչ մեկն էլ չկարողացավ դառնալ մրցանակակիր: Առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Արա Մինասյանը (նկարում): Նա 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և հայտնվեց 4-8-րդ տեղերը բաժանողների խմբում: Սուրեն Պողոսյանը (8 միավոր)  9-13-րդ տեղերը բաժնողների շարքում էր: Գևորգ Հարությունյանը գրավեց 17-րդ (7,5 ), Աղասի Ինանցը` 38-րդ (7), Վարուժան Բաբախանյանը` 60-րդ (6,5), Լևոն Բաբուջյանը` 91-րդ (5,5) տեղը:

9-ական միավորով մրցաշարն ավարտեցին Կոնստանտին Շանավան (Վրաստան), Սերգեյ Տիվյակովը (Հոլանդիա) և Վիրժինիուս Գրաբլիաուսկասը (Լիտվա): Ըստ գործակիցների լավագույնը ճանաչվեց Շանավան:

Դիտվել է 1577 անգամ:
Print Friendly

Leave a Reply