Հովիկ Աբրահամյանը զայրացավ ու դիտողություն արեց Վարդան Այվազյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 3, 2012 12:26
Հենց նոր ԱԺ դահլիճում սկսվեց քառօրյայի հերթական նիստը: Այն սկսվեց Կենտրոնական բանկի հաշվետվության վերաբերյալ ելույթներով: Ելույթ ունենալու համար ամբիոնին մոտեցավ Գագիկ Մինասյանը, սակայն կարճ ժամանակ անց Հովիկ Աբրահամյանը ստիպված եղավ դիտողություն անել պատգամավորներին` պահանջելով չխանգարել նիստն ու հնարավորություն տալ իրենց գործընկերոջը շարունակել ելույթը: Ու էլի դիտողության «հարվածի տակ» ընկավ նախկին բնապահպանության նախարար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Հարգելի’ գործընկերներ, նիստն սկսվել է, զբաղեցրե’ք ձեր տեղերն ու հնարավորություն տվեք ձեր գործընկերոջը` խոսել»,-ասաց ԱԺ նախագահն ու դիմեց Այվազյանին. «Պարոն Այվազյան, մի խանգարեք կամ էլ դուրս եկեք ձեր խոսակցությունը դրսում շարունակեք… այ քեզ բան»:
Այս պահին ԱԺ-ում ընթանում է հաշվետվության վերաբերյալ քննարկումն ու պատգամավորները հարցեր են ուղղում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանին:






Facebook
Tweet This
Email This Post
