Բրազիլացի ֆուտբոլիստ Ալեք Դե Սոուզան լքել է «Fenerbahçe»-ն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 3, 2012 11:35

Թուրքական «Fenerbahçe» ֆուտբոլային ակումբի բրազիլացի ֆուտբոլիստ Ալեք Դե Սոուզան ի վերջո ակումբից հեռանալու պատճառների մասին իր պաշտոնական կայքում հայտարարություն է արել, որը տարածվել է ողջ թուրքական մամուլում: Մեջբերենք Ալեքսի`«Zaman»-ում հրապարակված պարզաբանումը:
Ալեքսը, նշելով, որ կիրակի օրը մարզման գալու ժամանակ ակումբի տեխնիկական տնօրեն Այքութ Քոջամանը իրեն աշխատասենյակ է կանչել և հայտնել է, որ նա թիմի կազմում չի ընդգրկվել, պատմել է. «Ես էլ ասացի, որ դրան պատճառաբանություն պետք է լինի և պատճառների մասին հարցրեցի: Նա էլ ինձ ասաց. «Ես այս ակումբի տեխնիկական տնօրենն ու առաջնորդն եմ, դու էլ մեծ և ուժեղ խաղացող ես: Հանդերձարանում չեմ հանդուրժի իմ կարծիքին քո հակառակվելը: Այդ պատճառով էլ այս որոշումն եմ ընդունել»:
Ալեքս էլ նրան պատասխանել է. «Ճիշտ է, որոշումները նախագահն է ընդունում և առաջիկայում կտեսնենք, թե ինչ կլինի»:
Այնուհետև բրազիլացի աստղը պատմել է, որ ակումբի նախագահի գրասենյակ է գնացել և այնտեղ ընդհամենը 3 րոպե է մնացել: «Այն ակումբում, որտեղ 8 տարի եմ անցկացրել, նախագահը որոշում ընդունելու համար 3 րոպե տվեց: Նա ինձ ասաց, որ պետք է թիմից առանձին մարզվեմ, այլապես պետք է հեռանամ: Գալիք երկուշաբթի մամուլի ասուլիս եմ հրավիրելու և ակումբի երկրպագուներին ամեն ինչ բացատրելու եմ: Որպեսզի Բրազիլիա վերադառնալուց առաջ ամեն ինչ պարզ լինի, պարտավոր եմ դա անել»,-ասել է Ալեքսը:

Դիտվել է 712 անգամ:
Print Friendly

Leave a Reply