Թուրքիայում բացել են Թուրգութ Օզալի գերեզմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 3, 2012 11:30


Թուրքիայում երկար քննարկումներից հետո ի վերջո բացել են երկրի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի գերեզմանը: Ստամբուլի դատախազ Թուրան Չոլաքքադըի խոսքերով`նախագահի մասունքները դատաբժշկական քննության են ուղարկվելու: Նա նաև նշել է, որ գերեզմանի բացումը կատարվել է նախկին նախագահի ընտանիքի անդամների և փաստաբանների ներկայությամբ:
Դատաբժշկական կենտրոնի տնօրեն Հալուք Ինջեն իր հերթին հայտնել է, որ մասնագետները մի քանի օր մանրամասնորեն աշխատելու են, որից հետո նախագահի մասունքները հանձնվելու են վերջինիս ընտանիքին:
«Անալիզների արդյունքները ուղարկվելու են Հանրապետական դատախազություն, որն էլ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,-Ինջեի խոսքերն է վկայակոչում «Anadolu» գործակալությունը:
Նա նշել է, որ նախագահի մասունքները թույլ են տալիս կատարել դատաբժշկական քննություն, և միայն մի շարք անալիզներ անելուց հետո կարելի է ասել Թուրքիայի 8-րդ նախագահի թունավորված լինելու հավանականության մասին:
«Ամեն դեպքում քննության արդյունքները կհրապարակվեն»,-հայտարարել է Ինջեն:

Դիտվել է 761 անգամ:
Print Friendly

Leave a Reply