35 տարվա աշխատանքային ստաժ՝ շուտ կենսաթոշակի անցնելու համար

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | October 3, 2012 11:29

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ (ըստ սանդղակի):

«Ըստ այդ սանդղակի` 2012թ. 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենuաթոշակ նշանակվում է, եթե նա ունի 6 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, 2013թ.՝ 7 տարվա, 2014թ.՝ 8 տարվա, 2015թ.՝ 9 տարվա, իսկ 2016թ-ից սկսած` 10 տարվա»,-նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Մանուկյանը, հավելելով, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:

«Արտոնյալ պայմաններով կենuաթոշակ (թիվ 1 ցուցակով) նշանակվում է 55 տարին լրացած անձանց, ովքեր ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15-ը՝ աշխատել են առանձնապեu վնաuակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային oրը կատարել են արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք»,- նշեց Գայանե Մանուկյանը հավելելով, որ կանանց համար գործում է տարիքային սանդղակ, ըստ որի` 2012թ. կանայք թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն 53,5 տարեկան դառնալու դեպքում, 2013թ.` 54, 2014թ.` 54,5, 2015թ-ից սկսած` 55 տարեկան դառնալու դեպքում:

Իսկ (թիվ 2 ցուցակով) արտոնյալ պայմաններով կենuաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային oրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք` 2012թ. կանայք թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն 58,5 տարեկան դառնալու դեպքում, 2013թ-ից սկսած` 59 տարեկան դառնալու դեպքում:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply