Գյումրու տնակային ավաններում զգալի է ոչ ամբողջական կազմով ընտանիքների թիվը (video)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 3, 2012 10:48

Գյումրու կենտրոնական թաղամասերից մեկում` «Զույգ աղբյուր» կոչվող տարածքում տեղակայված տնակային ավանը, որը հարևանությամբ կատարվող անհատական բնակարանային շինարարության պատճառով մշտապես պատված է փոշու ծածկույթով, բավական առանձնահատուկ է իր բնակիչներով` վագոն-տնակներում բնակվող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը կարծես, թե կրում է համատարած բնույթ: Ասենք, առանց վարանելու կարելի նշել, որ Գյումրու բոլոր տնակային ավաններում առանց տղամարդ մնացած ընտանիքները թիվը հաստատ գերազանցում է ամբողջական կազմով ընտանիքների թվին:

Հիշեցման կարգով նշենք, որ այս նույն տնակային ավանում բնակվող, դպրոցահասակ երկու երեխաներ միայնակ խնամող մեկ այլ ընտանիքի ապրելակերպի մասին օրեր առաջ ևս պատմել էինք մեր` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութերից մեկում:

Այսօր մենք կրկին այդ ավանում էինք, և կրկին մեր կողմից պատրաստած ու ստորև ներկայացվող տեսանյութը իր երեք աղջիկների հետ խարխուլ տնակում, առանց երբևէ բնակարան ստալու հույսի, սոցիալական անմխիթար պայմաններում բնակվող միայնակ մոր`Արաքսի Մխիթարյանի ընտանիքի մասին է:

Շիրակ կենտրոն հկ

Դիտվել է 734 անգամ:
Print Friendly

Leave a Reply