Կինն ուղեղի քաղցկեղի պատճառով նկարչուհի է դարձել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 3, 2012 10:46
Ամերիկուհին իր մեջ նկարելու շնորհ է հայտնաբերել այն ժամանակ, երբ վիրաբույժները ուղեղից հեռացրել են գոլֆի գնդակի չափսեր ունեցող ուռուցքը: Միչիգանի բնակչուհի Կիմ Գրեյը լուրջ վիրաբուժական միջամտությունից հետո կորցրել է նախկին ունակությունների 90%-ը: Նա չի կարողանում աշխատել ու կենցաղում գրեթե անկարող է:
«10 տարի տառապել եմ մշտական գլխացավերից: Օրական 8 ցավազրկող էի ընդունում: Ամուսինս համոզեց դիմել բժկի: Ախտորոշումը լրիվ փոխեց կյանքս: Ողջ կյանքում հակում եմ ունեցել ճշգրիտ գիտելիքների նկատմամբ, ծայրահեղ կազմակերպված եմ եղել, իսկ հիմա նոր տեղ գնալու համար առաջնորդվում եմ մտերիմների գրավոր ցուցումներով»:
2008-ին նա փորձել է նորովի ապրել ու դրա համար նկարչության դասընթացների է հաճախել: Ինձ համար անսպասելի ես նկարելու ունակություն հայտնաբերեցի: Առաջներում երբևէ չեմ զբաղվել ստեղծագորությամբ: Ես իմ մեջ բացահայտեցի նկարելու կարողություն այն ժամանակ, երբ գործնականում կորցրեցի ամեն ինչ»,- խոստովանել է նա:
Իր առաջին դասից հետո 4 տարի անց նա ստեղծեց թոռնուհու դիմանկարը̀ հարսանեկան զգեստը փորձելու պահին: Նա̀ «Վաղվա օրվա մասին երազանքը» վերնագրով աշխատանքը ներկայացրել է ArtPrize մրցույթին, որի հաղթողը կստանա 200 000 դոլար մրցանակ:






Facebook
Tweet This
Email This Post
