Այրվել են ավտոմեքենաներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 3, 2012 10:45

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գալշոյան 15/2 շենքի մոտ այրվում է «Երազ» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.29-ին, մարվել՝ 19.35-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա. Հարությունյանին պատկանող «Երազ» մակնիշի 04 ՏՏ 425 պ/հ ավտո­մե­քե­նան:

Հոկտեմբերի 3-ին, ժամը 02.47-ին ահա­­զանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի 6-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.08-ին, մարվել՝ 03.17-ին:

Այրվել է Ս. Հովհաննիսյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 09 ՍՕ 167 պ/հ ավտոմեքենան` մա­սամբ:

Դիտվել է 678 անգամ:
Print Friendly

Leave a Reply