Գիտնականները համեմատել են տարբեր ժողովուրդների տղամարդկային «արժանիքի» երկարությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 3, 2012 10:08

Օլսթերյան համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Լիննը Personality and Individual Difference  ամսագրում հրապարակել է էրեկցիայի վիճակում տղամարդկային արժանիքի երկարության վերաբերյալ իր ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության մեջ ներկայացված են 113 երկրի տղամարդկանց տվյալներ:

Պարզվել է, որ ամենաերկար «արժանիքի» տեր են Կոնգոյի տղամարդիկ: Գրգռված վիճակում արժանիքի երկարությունը կազմում է 18,03 սմ: Երկրորդ հորիզոնականում Էկվադորի տղամարդիկ են ` 17,8 սմ-ով, իսկ երրորդ տեղում̀  գանացիներն են` 17,3 սմ-ով:

Պարզվել է նաև, որ եվրոպացիների շրջանում առաջին հորիզոնականում իսլանդացիներն են` 16,5 սմ-ով, վերջին տեղում ռումինացիներն են` 12,7 սմ:

Իսկ բրիտանական ԶԼՄ-ներում բերվում են միջինվիճակագրական բրիտանացու տվյալները` 14 սմ, ինչը 0,5 սմ-ով ավելի է, քան ֆրանսիացիների տվյալները: Իտալիայում ու Նիդեռլանդներում նույն ցուցանիշը կազմում է 15,47 սմ, Շվեդիայում̀ 14,98 սմ, իսկ Հունաստանում̀ 14,73 սմ, Գերմանիայում̀ 14,48 սմ: Պարզվում է, որ Մերձավոր Արևելքում ամենակարճ արժանիքը պատկանում է թուրքերին` 14,11 սմ:

ԱՊՀ երկրների մեջ ամենաերկար արժանիքի տեր են վրացիները` 16 սմ-ով: Աղյուսակն ամփոփում են Հարավ-արևելյան Ասիայի ու հեռավոր Արևելքի ներկայացուցիչները: Այսպես, Չինաստանում միջին չափսերի արժանիքը հասնում է 11 սմ-ի: Հնդկաստանում ու Թաիլանդում̀ 10 սմ-ի, իսկ Կորեայում այն ընդամենը 9,7 սմ է:

Դիտվել է 1384 անգամ:
Print Friendly

Leave a Reply