Մադրիդը պատրաստ է Եվրոպայից օգնություն խնդրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 3, 2012 9:34

Իսպանիան պատրաստ է եվրագոտուց օգնություն խնդրել առաջիկա  հանգստյան օրերին, սակայն Գերմանիայի իշխանությունները Մադրիդին հասկացրել են, որ պետք է սպասել: Հարցը հետաձգվում է ոչ թե Իսպանիայի հպարտության, այլ Գերմանիայի կողմից  հավանության չարժանանալու պատճառով:

“Իսպանիայում երկար ժամանակ տատանվում էին, սակայն հիմա պատրաստ են օգնություն խնդրել”, -մեջբերվում է  եվրոպացի բարձրաստիճան քաղաքական գործչի խոսքը:  Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն էլ ասում է, որ Իսպանիան բոլոր միջոցները կձեռնարկի բյուջետային խնդիրներն ինքնուրույն լուծելու համար ու ֆինանսական աջակցության կարիք չունի: Նա վստահ է, որ ներդրողները կտեսնեն ու կգնահատեն կառավարության ջանքերը: Իսկ որոշ աղբյուրների տեղեկացմամբ,Գերմանիայի կանցլեր Մերկելն “աննպատակահարմար” է գտել “մեկը մյուսի հետևից Հունաստանի, Կիպրոսի ու, հնարավոր է նաև̀ Իսպանիայի հարցերն ուղղարկել քննարկման: Ինչպես ըստ էության, այնպես էլ քաղաքական տեսանկյունից ավելի խելացի կլինի միավորել դրանք”: Իսկ Շոյբլեն մեկնաբանել է, որ Բեռլինը չի կարող խորհրդարան մտցնել Իսպանիայի վերաբերյալ հերթական փաթեթեը,  այն դեպքում, երբ հուլիսին  այդ երկրի բանկային համակարգին 100 մլրդ եվրո հատկացման հավանություն եղել է:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply