ԱՄՆ-ն ու Մեքսիկան սկսել են միգրանտների հայրենադարձության զանգվածային ծրագիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 3, 2012 9:15

Մեքսիկայի ու ԱՄՆ-ի կառավարությունների համատեղ ջանքերով, զանգվածային ծրագրի շրջանակներում, ավելի քան 2,5 հազար մեքսիկացի միգրանտ է ԱՄՆ-ից հայրենադարձվել: Ծրագիրը գործելու է  այս տարվա հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 29-ը:

Մեքսիկացիներն օդային ճանապարհով Մեխիկո կուղարկվեն, իսկ այնտեղից էլ անվճար, գետնային տրանսպորտով նրանց կուղեկցեն բնակության մշտական վայր ու կապահովեն սննդով: Հայրենադարձներին նաև բժշկական օգնություն կցուցաբերվի ու պետության հաշվին Մեքսիկայում բնակվող հարազատներին զանգելու հնարավորություն կտրվի:

Մեքսիկան ավանդաբար համարվում է այն երկրներից մեկը, որի քաղաքացիներն աշխատանքի համար ԱՄՆ են ձգտում: 1970-ականներից սկսած Մեքսիկայից ԱՄՆ է տեղափոխվել  12 մլն մարդ: Սակայն, 5 տարի առաջ հակառակ միտում էր նկատվում, միգրանտների թիվը նվազեց, 2011-ին արդեն այդ թիվը գրեթե զրոյական նիշի վրա էր,  ինչը պայմանավորված  է մի շարք գործոններով, այդ թվում̀ ԱՄՆ-ում աշխատանքի շուկայի թուլացմամբ, սահմանային հսկման խստացմամբ ու անլեգալների դեպորտացիայի թվի աճով:

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply