Նիգերիայում անհայտ անձինք 27 ուսանողի են սպանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 3, 2012 8:34

Նիգերիական Մուբի քաղաքում անհայտ անձինք ուսանողական հանրակացարանում հրաձգություն են սկսել, ինչի հետևանքով զոհվել է 27 ուսանող, 15-ն էլ վիրավորվել են: Կրակոցները մի քանի ժամ են շարունակվել: Սակայն ոչ ոստիկանությունը, ոչ էլ զինվորականները չեն կարողացել դադարեցնել այն: Հայտնում են նաև, որ ուսումնական հաստատության ղեկավարությունը հնարավոր է, որ տեղյակ լինի հանցագործների պլաններից: Ավելի վաղ մի գրություն էր հայտնաբերվել, որ հոկտեմբերի 2-ին ուսանողները պետք է տարհանվեն ու դասերն էլ հետաձգվեն: Սակայն ղեկավարությունը դրա առնչությամբ ոչինչ չի ձեռնարկել, իսկ ողբերգությունից հետո էլ հայտարարել է, որ “հարձակումը տեղի է ունեցել ուսումնական հաստատության սահմանից դուրս, դրա համար էլ ղեկավարությունը ոչինչ չի կարող ասել կատարվածի մասին”:
Կատարվածում կասկածվում է արմատական իսլամական “Բոկո Հարամ” խմբավորումը (թարգմանաբար̀ “Արևմտյան կրթությունը մեղք է”):

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply