Մահացել է Շոտլանդիայի հին բարբառով խոսող վերջին շոտլանդացին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 3, 2012 8:23

Շոտլանդիայում կվերանա շոտլանդական հնագույն բարբառը, քանի որ մահացավ այն վերջին շոտլանդացին, որը խոսում էր այդ լեզվով:

Ինչ-որ ժամանակ երկրի   հյուսիս արևելքում հնագույն բարբառով խոսում էին Կրոմատրիի ձկնորսները: Այդ բարբառը շատ էր տարբերվում լեռնայինից ու  գելյան լեզվից, որով խոսում են հարևան շրջանների շոտլանդացիները:

Անցած կիրակի մահացավ Բոբբի Հոթը, որն այդ բարբառի վերջին կրողն էր: Ավելի վաղ նա այդ լեզվով էր խոսում իր եղբոր հետ. նա էլ մահացել է անցյալ տարի:

Լեզվաբանների կարծիքով,  նորագույն պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ բարբառն  անհետանում է այն կրողի  վախճանի հետ:

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply