Վրաստանի խորհրդարանում կլինի 3 հայ պատգամավոր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 2, 2012 22:31

Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում 3 հայ է ընտրվել պատգամավոր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլի ղեկավարած «Ազգային շարժում» կուսակցության երկու հայ ներկայացուցիչներ Հենզել Մգոյանը եւ Սամվել Պետրոսյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր են ընտրվել համապատասխանաբար Նինոծմինդայի եւ Ախալքալաքի շրջաններից, իսկ Բիձինա Իվանիշվիլու ղեկավարած «Վրացական երազանքի» կուսակցության ցուցակով պատգամավոր է ընտրվել Ռուսլան Պողոսյանը:

Երեքից բացի` հնարավոր է Վրաստանի խորհրդարանում լինի նաեւ 4-րդ հայ պատգամավորը` Հենրիկ Մուրադյանը` «Ազգային շարժում» կուսակցության համամասնական ցուցակից, սակայն նրա շանսերը շատ քիչ են:

Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ ընդհանուր առմամբ մինչ ընտրությունները ակնկալում էին, որ վրացական խորհրդարանում կլինեն 3-5 հայ պատգամավոր:

Նրա խոսքով` 2003թ հետո այս տարվա ընտրությունները ամենաբաց, դեմոկրատ ընտրություններն էին եւ մի քանի քայլով առաջ էին նախորդից:

Դիտվել է 1302 անգամ:
Print Friendly

Leave a Reply