Գագիկ Բեգլարյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ պատվիրակությանը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 2, 2012 19:08

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ պատվիրակությանը՝ ԱԶԲ-ի Հյուսիս-հարավ ծրագրի ղեկավար Արտո Ահոնենի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երրորդ տրանշի՝ Թալին-Գյումրի 45,7 կմ հատվածի բարելավման և վերակառուցման հայտը, ինչպես նաև առաջիկա մեկ տարվա ընթացքում Հյուսիս-հարավ ծրագրի ամբողջական եւ մանրամասն նախագծերի պատվիրման եւ պատրաստման հնարավորությունները: Հստակեցվել են նաև Տրանշ 3-ով նախատեսված բանակցություններին եւ ստորագրվելիք վարկային համաձայնագրերին առնչվող հարցեր։
Գագիկ Բեգլարյանը հանձնարարել է սկսել ճանապարհահատվածի տեխնիկական ուսումնասիրության աշխատանքները, քանի որ այն բավականին բարդ և երկար ժամանակ պահանջող գործընթաց է:
“Աշխատանքները պետք է սկսել, պետք է կատարել տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, որպեսզի տեղավորվենք ժամկետների մեջ”,- ընդգծել է նախարարը:
Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո կհայտարարվի մրցույթ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երրորդ տրանշի շինարարական աշխատանքների համար:

Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply