«Նաիրիտ»-ի քլորոպրենի արտադրամասը վերականգնելու համար կպահանջվի 200 000 դոլար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 16, 2009 18:53

nairit«Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրության արտադրամասում ավարտվել է 2009թ. մայիսի 14-ի վթարի հետևանքով վնասված տեղամասի ապամոնտաժումը. սկսվել են վերականգնողական աշխատանքները:

Տեղամասի ամբողջական վերականգնման համար կպահանջվի 1,5 ամիս և շուրջ 200.000 դոլար, որը չի ներառում այն նյութերի, սարքավորումների, ինչպես նաև մարդկային ռեսուրսների ծախսը, որն անհրաժեշտ է վթարված տեղամասի վերականգնման համար: Գումարն ուղղվելու է միայն դրսից անհրաժեշտ հումքի և սարքավորումների ներկրմանը: Վթարի վերականգնման ընդհանուր ծախսերը դեռ հաշվարկված չեն:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրել է «Նաիրիտ»-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, պայմանավորված վերականգնման գործընթացով` գործարանը հայտարարել է տեխնոլոգիական կանգառ, որի ընթացքում ոչ միայն կվերականգնվի քլորոպրենի արտադրության վթարված տեղամասը, այլև կընթանան պլանային-պրոֆիլակտիկ աշխատանքներ մյուս արտադրություններում:

Արտադրության դադարեցման արդյունքում ընկերության 2.734 աշխատակիցների 18%-ը` մոտ 500 աշխատող, հունիսի 12-ից անցել է ժամանակավոր հարկադիր պարապուրդի, ինչը կտևի մինչև այս տարվա օգոստոսի 1-ը: Հարությունյանն ընդգծել է, որ «Նաիրիտ»-ն աշխատակիցների կրճատում չի նախատեսվում:

Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply