ԴԱՀԿ-ի հերթական անհետևողականությունը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 2, 2012 17:43
Գավառ քաղաքի բնակչուհի Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա, «ԱրմենՏել» ՓԲԸ-ին ունեցած 48 280 դրամ պարտքի պատճառով, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի կողմից արգելանք էր դրվել:
Այս տարվա հուլիս ամսին քաղաքացին ողջ գումարը վճարել էր և ստացել վճարման անդորագիր: Բայց մինչ օրս Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու մասին որոշումը չի կայացվել:
Նունե Կողպեցյանը Պաշտպանին ուղղված իր դիմումով խնդրում է Պաշտպանի աջակցությունը իր իրավունքների պաշտպանության հարցում:
Դիմումում նշված հանգամանքները պարզելու նպատակով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի համապատասխան աշխատակցի հետ հեռախոսազրույցից պարզվել է, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, որը կուղղվի, իսկ Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը շուտափույթ կվերացվի:






Facebook
Tweet This
Email This Post
