Ամերիկյան խոզերը կերել են իրենց տիրոջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 2, 2012 17:19

Ամերիկյան Օրեգոն նահանգի իշխանությունները  հետախուզում են  69-ամյա ֆերմեր   Թերրի Գարների մահվան պատճառները, որը սեպտեմբերի վերջին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Տարիքով ամերիկացին  գնացել էր կերակրելու իր խոզերին և դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել: Որոշ ժամանակ անց Գարների հարազատները  խոզերի մոտ հայտնաբերեցին նրա  արհեստական ատամնաշարը, հաղորդում է  Fox News-ը:

Բացի այդ, ֆերմերի հարազատներին հաջողվել է հայտնաբերել նրա մարմնի մասերի որոշ մնացորդներ, սակայն թոշակառուի մարմնի հիմնական մասը անհետ կորել է: Ֆերմայում ապրող որոշ խոզեր կշռում են ավելի քան 300կգ:

Ամենայն հավանականությամբ տարեց մարդը  սրտի  նոպա է ունեցել, կորցրել է գիտակցությունը և  ընկել,  կենդանիներն էլ  նրան կերել են: Իշխանություններն ասում են որ առնվազն  մեկ խոզ կերել է տիրոջը: Նաև քննարկում են տարբերակ, որ խոզերը իրենք են հրել գցել Գարներին, հետո տրորել և “վայելել” դիակը:

Տեղի պատոլոգանատոմը չի կարողացել որոշել ֆերմերի մահվան իրական պատճառը: Տղամարդու մարմնի մնացորդները կհանձնեն Օրեգոն նահանգի համալսարան` լրացուցիչ ուսումնասիրության համար: Թերրի Գարների եղբայր Մարկը ասում է, որ իր եղբայրը շատ էր սիրում  խոզերին: Ֆերմայում ապրող խոզուհիներից մեկը անցյալ տարի կծել էր Թերրիին: Նա սկզբում որոշել էր մորթել խոզին, իսկ հետո փոշմանել էր:

Օրեգոնի համալսարանի կենսաբան Ջոն Կիլեֆերն ասում է, որ ընտանի խոզերը հազվադեպ են նմանվում իրենց վայրի տեսակներին, սակայն “ցանկացած կենդանու պահվածք կարող է անկանխատեսելի և վտանգավոր լինել”: Իրավապահ մարմինները և անասնապահական ոլորտի փորձագետները եկել են մի եզրակացության, որ  Թերրի Գարների դեպքը յուրահատուկ է:

Դիտվել է 1599 անգամ:
Print Friendly

Leave a Reply