Օսկանյանին զրկեցին անձեռնմխելիությունից
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 2, 2012 16:02Պարզ դարձան ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունցի զրկելու և քրեական գործում որպես մեղադրայլ ներգրավելու վերաբերյալ գլխավոր Դատախազի միջնորդության քվեարկության արդյունքները:
Քվեարկությանը մասնակեցլ է 71- պատգամավոր: Անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ: ՎարդանՕսկանյանին անձեռնմխելիությունիզ զրկելուն կողմ է քվեարկել 64, դեմ` 6 պատգամավոր:
Հիշեցնենք, որ քվեարկությանը չէր մասնակցում ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Ժառանգությունն ու ՀԱԿ-ը:
Մինչ այդ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քվեարկությունից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց. «Վարդան Օսկանյանն ասում է, որ ճիշտ է, անմեղ է, իսկ գլխավոր դատախազն ասում է` կան սխալներ, թերություններ, բացթողումներ, քննության ընթացքում կպարզվի: Ինչու եք կարծում, որ ավարտը շատ վատ է լինելու,-ասաց նա:
Ներկայացնում ենք լրագրողական հարցուպատասխանը.
Հարց`Դուք ո՞ւմ եք հավատում:
Պատասխան`Ժամանակին:
Հարց`Ո՞վ է լինելու հաջորդը:
Պատասխան` Սխալ հասցեով եք եկել, նորմալ հարց տեվք պատասխանեմ:
Հարց` Խղճի խայթ չե՞ք զգալու:
Պատասխան`Ինչի՞ համար:
Լրագրողական պարզաբանում`Որ մարդուն հանձնեցիք…
Պատասխան` Շատ անազնիվ եք…
Հարց` Չեք կարծում, որ հանրապետական կուսակցության մեջ էլ կան մարդիկ, որոնց պետք է միջնորդագրով զրկել անձեռնմխելիությունից:
Պատասխան` Ինչո՞ւ չեմ կարծում…
Հարց` Իսկ ի՞նչ եք կանխատեսում` կարծելով հանդերձ:
Պատասխան` Կանխատեսումենր ես չեմ անում, սիրելիս, ես պրագմատիկ մարդ եմ, ի՞նչ կանխատեսում անեմ: Հիմա կոռե՞կտ կլյնի, եթե ես հիմա ձեր մասով կանխատեսում անեմ:
Հարց` Հնարավո՞ր է, որ ապագայում լինեն նման միջնորդությունենր` այլ պատգամավորների հետ կապված:
Պատասխան` Ոչ մի բան չեմ բացառում:
Հարց-Օսկանյանը երեկ հայտարարեց, որ խաբված է իրեն զգում իր, Ձեր և Գլխավոր դատխազի հանդիպումից: Ի՞նչ ի նկատի ուներ:
Պատասխան`Ես չգիտեմ, ` Վարդան Օսկանյանն ինչ ի նկատի ունի, ես ընդհանրապես մարդ չեմ խաբում, դա իմ ձեռագիրը չի…
Հարց` Պարոն Օսկանյանն այն «խոշոր ձո՞ւկն» էր, որի մասին նաև ՀՀ նախագահն էր հայտարարում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
Պատասխան` Ոչ:







Facebook
Tweet This
Email This Post
