Երեխայի ծնունդը փոխում է մոր ԴՆԹ-ի կառուցվածքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 2, 2012 15:57

Պարզվում է, որ արական սեռի երեխա ծնող կնոջ ԴՆԹ-ի կառույցը ենթարկվում է Y-քրոմոսոմների ուժեղ ներգործությանը, որն առկա է քնոջ բջիջներում ողջ կյանքում: Այս հայտարարության հեղինակները ԱՄՆ-ի  Քաղցկեղի  հետազոտման կենտրոնի  մասնագետներն են, որոնք դրա համար ուսումնասիրել են   մահացած 32-101 տարեկան 59 կանանց ուղեղները:

Նրանց կարծիքով, տղա ծննդաբերած կանայք ավելի “առնական” դրանից չեն դառնում, սակայն ԴՆԹ-ի վրա ծննդաբերության ազդեցությունը կարող է  որոշիչ  դառնալ առողջական որոշ խնիրների առաջացման գործում: Օրինակ, հնարավոր է, որ արական ԴՆԹ-ի ներկայությունը կնոջը պահպանի կրծքագեղձի քաղցկեղից, որի զարգացմանը նպաստում է կանացի հորմոնների  չափից դուրս ավելցուկը:

Ենթադրվում է, որ Y-քրոմոսոմը կնոջ օրգանիզմ  և ուղեղ է ընկնում ընկերքի միջոցով, որի միջոցով երեխան  ներարգանդային զարգացման ընթացքում ստանում է իրեն անհրաժեշտ նյութեր:

Դիտվել է 2021 անգամ:
Print Friendly

Leave a Reply