Սամվել Ալեքսանյանը հավես չունի խոսելու, Հայաստանն էլ կյանքում չի լքի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 2, 2012 15:23

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը չի պատրաստվում լքել իր հայրենիքը, ծախել իր հողերն ու բիզնեսը և տեղափոխվել այլ երկիր: Այս մասին այսօր «Անկախ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորը, երբ մենք փորձեցինք հետաքրքվել, թե ճի՞շտ են արդյոք տարածված այն լուրերը, թե նա իր այստեղ ունեցած հողերն ու բիզնեսները որոշել է վաճառել և տեղափոխվել այլ երկիր:

“Նման բան չկա: Ես Հայաստանը կյանքում չեմ լքի ու ոչ էլ բիզնեսս կտեղափոխեմ”,-ասաց Ալեքսանյանը` նշելով, որ ինքը արտասահմանում բիզնես չունի և չի ել պատրաստվում ունենալ:

Իսկ երբ “Անկախ”-ը փորձեց հետաքրքվել Սամվել Ալեքսանյանից, թե ինչ դիրքորոշում ունի նա Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու` գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության վերաբերյալ, Ալեքսանյանն ասաց, որ էսօր հերիք է, հավես չունի էլ խոսելու. “Ֆսյո, ֆսյո, ախպերս, հերիք ա, հավես չունեմ էլ խոսալու”:

Հիշեցնենք, որ Հայկական Ժամանակ օրաթերթում հոդված էր տպագրվել, համաձայն որի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է Հայաստանում ունեցած իր հողերն ու բիզնսեսները վաճառել և տեղափոխվել արտասահման:

 

Վահե Մակարյան

 

Դիտվել է 696 անգամ:
Print Friendly

Leave a Reply