Հայ ֆուտբոլիստից զգուշանում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 2, 2012 14:57

Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ  ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիանների լիգայի մրցաշարի շրջանակում ուժերն են չափելու Հենրիխ Մխիթարյանի թիմը` դոնեցկի «Շախտյոևը» և «Յուվենթուսը»: Վերջինիս պաշտպան  Ջորջիո Կյելինին խաղից առաջ ուշագրավ տեսակետ է հայտնել: Նա նշել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան  Մխիթարյանը տաղանդավոր է և կարող է հանդես գալ Եվրոպայի լավագույն ակումբներում:  «Նա շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Իր տաղանդի շնորհիվ, Հենրիխը կարող է հանդես գալ Եվրոպայի լավագույն թիմերում:  Նա նախկինում այդքան լավ չէր խաղում և մեծ առաջընթաց է ունեցել, որն անսպասելի է»,- ասել է նա:

Դիտվել է 689 անգամ:
Print Friendly

Leave a Reply