Արցախցի սամբիստը` երկրորդ մրցանակակիր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 2, 2012 14:06
Մոսկվայում կազմակերպված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում արցախցի Մավրիկ Նասիբյանը արծաթե մեդալի է արժանացել:
Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվող սամբոյի աշխարհի գավաթի հերթական փուլի մրցաշարում, Նասիբյանը մարտական սամբոյի եզրափակիչ գոտեմարտում զիջելով ռուսաստանցի Ալեքսեյ Իվանովին, 82 կգ քաշայինների պայքարում գրավել է երկրորդ տեղը:
Այսօր պայքարի ոլորտ են ներգրավվելու Վահագն Գևորգյանը (68 կգ` մարզական սամբո) և Աշոտ Դանիելյանը (82 կգ` մարզական սամբո):
Դիտվել է 764 անգամ:





Facebook
Tweet This