Առաջընթաց մեկ աստիճանով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 2, 2012 13:54
Աշխարհի լավագույն շախմատային երկրների վարկանիշային ցուցակում Հայաստանն այժմ զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը : Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի, հրապարակած ցուցակում Հայաստանն առաջադիմել է մեկ աստիճանով:Մեր երկիրը ներկայում ունի 34 գրոսմայստեր և 25 միջազգային վարպետ, իսկ շախմատային կոչումներ ունեցող հայաստանցի մարզիկների ընդհանուր թիվը 92 է:
Վարկանիշային ցուցակը գլխավորում Է Ռուսաստանը՝ 215 գրոսմայստեր, 495 միջազգային վարպետ և կոչում ունեցող 2137 շախմատիստներ: 2-րդ տեղում է Ուկրաինան կոչում ունեցող 489 շախմատիստներով, այդ թվում` 79 գրոսմայստեր և 199-ը միջազգային վարպետ: Շախմատային կոչում ունեցող 351 շախմատիստով, որոնցից 77 գրոսմայստեր և 94 միջազգային վարպետ` 3-րդ տեղում Ֆրանսիան է: Չինաստանը կոչում ունեցող 119 շախմատիստով 4-րդ տեղում է, այդ թվում՝ 30 գրոսմայստեր և 23 միջազգային վարպետ:






Facebook
Tweet This
Email This Post
